Սերոբ Խաչատրյան. «Մարդիկ թմրաքնի մեջ են։ Զարթիր Լաո»
Advertisement 1000 x 90

Սերոբ Խաչատրյան. «Մարդիկ թմրաքնի մեջ են։ Զարթիր Լաո»

«Այսօր մի քաղաքացի տիկին Բախշյանին ասում է‚ որ գիտակից մասսան քիչ է։ Համաձայն եմ։ Հիշեցի այսպիսի մի պատմություն։ Մեկը ԱՄՆ նախագահի թեկնածու Ստիվենսոնի (1952) ֆանտաստիկ ելույթը լսելուց հետո ասում է.

– Ինձ թվում է‚ բոլոր գիտակից մարդիկ ձեզ ձայն կտան։

– Բայց ինձ մեծամասնության ձայներն են պետք։

Սթիվենսոնը չանցավ։ Ինչ եմ ուզում ասել. ժողովրդին անզգայացրել են‚ շշմեցրել‚ զրկել որակյալ կրթությունից ու ինչ ուզում‚ ինչպես ուզում‚ անում են։ Ինչքան էլ խելացի ու տիեզերական ծրագրեր ներկայացնեք‚ լսող չկա։ Մարդիկ թմրաքնի մեջ են։ Զարթիր Լաո», – երեկ Facebook-յան իր էջում գրել էր Սերոբ Խաչատրյանը։



Նման նյութեր