Կառուցվածքային աստղագուշակը կոորդինատների համակարգ է, որը ծագել է արևելյան տարեկան և արևմտյան զոդիակային աստղագուշակների հատման արդյունքում։ Tutvkysno.ru կայքը գրում է, որ այս համակարգը ներառում է ընդամենը 7 տեսակ՝ թագավոր, ծաղրածու, ասպետ, արիստոկրատ, գլխավոր, պրոֆեսոր, վեկտոր։ Թե ով եք դուք, հասկանալը շատ հեշտ է. ուղղահայաց հատվածում կարող եք տեսնել ձեր հովանավորին՝ ըստ արևելյան աստղագուշակի, իսկ հորիզոնական հատվածում՝ աստղագուշակի ձեր նշանը։
Արիստոկրատ I։ Այս մարդիկ հիմնականում կոչված են աշխարհ գեղեցկություն բերելու։ Նրանք պետք է հետևեն նորաձևությանը, բայց պակաս կարևոր չեն նաև պլաստիկությունն ու էլեգանտությունը։ Որպես կանոն՝ նրանք շատ գեղեցիկ են։ Եթե նույնիսկ բնությունը գեղեցկությամբ չի օժտել, դեմքն ամեն դեպքում կարող է խաղաքարտ դառնալ, եթե ցանկացած իրավիճակում պահպանեք բարյացակամությունը։ Շրջապատից նրանք սպասում են մաքրություն և բարոյականություն։ Լիարժեք կյանքով ապրելու համար նրանց անհրաժեշտ է առավել հաճախ հայտնվել ուշադրության կենտրոնում։ Այդ պատճառով էլ ավելի լավ է աշխատել մեծ կոլեկտիվներում, ուր միշտ փայլելու հնարավորություն է առկա։ Ընդ որում, կարևոր է պահպանել բարությունը հարաբերություններում։
Պրոֆեսոր II։ Այս դեպքում արտահայտված են առողջ մտածելակերպը և կայունությունը, հետևաբար՝ պահվածքի լավագույն ձևն է հետևողականությունը, օրենքներին և կանոններին հավատարիմ մնալը։ Անհրաժեշտ է հագուստի, քայլերի և հայացքների առումով խուսափել էքստրավագանտությունից։ Մի վախեցեք արտահայտել ձեր կարծիքը, բայց հաշվի առեք՝ այն պետք է հիմնավորված լինի։ Եթե այս մարդիկ խուճապի են մատնվում, նրանք ընկնում են շրջապատի աչքում։
Ասպետ III։ Ինչպես արիստոկրատը, նրանց համար կարևոր է մաքրությունը, սակայն ասպետին անհրաժեշտ չէ շրջապատի հիացմունքը. բավարար է միայն իմանալը, որ նա կատարում է իր պարտականությունը։ Մի սպասեք ծափահարությունների, նույնիսկ, եթե ամբոխի աչքի առաջ պաշտպանել եք չքավորներին և միայնակ պաշտպանել եք գործընկերներին չար ղեկավարությունից։ Ասպետի իմիջի համար չեն առաջադրվում խիստ պահանջներ արտաքինի և հագուստի նկատմամբ։ Կարող են հագնվել դասական ոճով կամ հիացնել էքստրավագանտ հագուստով։ Ասպետից շրջապատողները պահանջում են սեր և հագոտարություն, խելացի խորհուրդներ։
Գլխավոր IV։ Այս դեպքում արտահայտվում է էներգիա, անհրաժեշտ է այն միանգամից ցույց տալ շրջապատին։ Այն կոչված է բոլորին ոտքի կանգնեցնել և տանել դեպի պայծառ հատվածների։ Նրանք, ովքեր փորձում են հեռանալ հասարակության շահերից, դատապարտված են անհաջողության։
Ծաղրածու V։ Նրանց խնդիրն է՝ մարդկանց ստիպել ծիծաղել, այդ թվում նաև՝ իրենց վրա։ Մի վախեցեք ծիծաղելի լինել։ Այս մարդկանց մշտապես անհրաժեշտ է պայծառություն ամեն ինչում՝ հագուստի, դիմահարդարման, պահվածքի և քայլերի մեջ։ Նրանց հաղթաթուղթը էքստրավագանտությունն ու ցանկացած պայմանականությունից ամբողջական անկախությունն է։ Հասարակության շրջանում հաջողությունն ապահովում է մարդկային հոգեբանության խորը իմացությունը։
Թագավոր VI։ Առաջնորդվում են «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով։ Սովորեք մեծահոգի լինել և զոհողությունների գնալ, ելույթներ ունենալ, մարդկանց տանել ձեր ետևից։ Մի ձգտեք ղեկավար պաշտոնների։ Գլխավոր խողաքարտն ինքնաբավությունը, հանգիստ և անփոփոխ ինքնավստահությունն են։
Վեկտոր VII։ Նրանց համար գլխավորը սեփական բացառիկությունը գիտակցելն է։ Կոչված են սթափեցնել աշխարհը։ Տարբերակող հատկություններից են ավանտյուրիզմն ու սեքսուալությունը։ Հաշվի առեք այս հանգամանքը՝ պահելաձևն ու հագուստն ընտրելիս։ Հակուցուցված է նստել տեղում, փորձել թվալ այնպիսին, ինչպիսին բոլորն են։ Մի կողմ թողեք կասկածները, պատրաստ եղեք խիզախ քայլերի։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը