Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի գոլը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի` փետրվար ամսվա լավագույն գոլ: Անգլիական ակումբն ամփոփել է անցկացված հարցումը: Մխիթարյանն աչքի էր ընկել փետրվարի 5-ին` ԱՊԼ-ի շրջանակներում «Լեսթեր»-ի դեմ խաղում:





