Սլովենական Մարիբոր քաղաքում մեկնարկել է հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող Զավեն Իգիթյանը գրավել է 4-րդ տեղը:
Երիտասարդների 10մ օդամղիչ ատրճանակ ձևում Զավեն Իգիթյանը 7-րդ տեղով դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 195.0 միավորով գրավեց 4-րդ հորիզոնականը: Առաջին տեղում այս ձևում գրավեց ռուս Անտոն Արիստարխովը:
Մեծահասակներից մրցում են Հրաչիկ Բաբայանը (հրացան), Սուրեն Բերյանը (հրացան), Քրիստիան Լաուրենը (հրացան), Նորայր Առաքելյանը (ատրճանակ), Էլմիրա Կարապետյանը (ատրճանակ), Լիլիթ Մկրտչյանը (վազող թիրախ): Երիտասարդներից Եվրոպայի առաջնությանը մասնակցում են Հայկ Բաբայանը (հրացան), Նարեկ Ադամյանը (հրացան), Վրեժ Թորոսյանը (հրացան), Ալլա Պողոսյանը (հրացան), Հովհաննես Խաչատրյանը (վազող թիրախ), Զավեն Իգիթյանը (ատրճանակ), Բենիկ Խլղաթյանը (ատրճանակ):