
Ուիլյամ Շեքսպիրի մահվանից 400 տարի է անցել և այժմ լայն հանրության համար բացվել է Շեքսպիրի վերջին բնակատեղին՝ New Place տուն-թանգարանն ու այգին, որը գտնվում է Սթենֆորդում: Շեքսպիրը ծնվել, մեծացել և մահացել է այնտեղ: Վերակառուցման նախագծի իրագործումը տևել է 6 տարի և արժեցել է ավելի քան 7 միլիոն եվրո: Այցելուների առջև բացվում է մեծ այգի: Տունը աղյուսից է ու փայտից, որը վերջին տերերի կողմից ավերվել է դեռևս 18-րդ դարում: Ֆրանսիս Գաստրելն այդպիսով վրեժխնդիր էր եղել տեղական բնակչությունից, որը մշտապես նրան հանդիմանել է հենց Շեքսպիրի կողմից տնկված ծառերը հատելու համար: Վերականգնողական աշխատանքներն այստեղ մեկնարկել էին 2010 թվականին, փոխանցում է Euromag-ը: