Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը. «Թուրքիայում կայանալիք սահմանադրության փոփոխման հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն մարտի 12-ին պատրաստվում էր հանդիպել Շվեյցարիայի թուրք երկքաղաքցիների հետ և համոզել հանրաքվեի ժամանակ ձայնը տալ Էրդողանի նոր սահմանադրությանը… Հանդիպումը նախատեսվում էր կազմակերպել Hilton Zürich Airport-Hotel-ում… Սակայն այսօր, DW-ի տեղեկություններով այդ հյուրանոցի մենեջեր Ալեքսեյ Լինչուկը հայտնել է, որ անվտանգության ապահովման պատճառներով հյուրանոցը չեղարկել է Չավուշօղլուի միջոցառումը… Հանդիպման չեղարկումը ողջունել են նաև շվեյցարացի օրինապահները…
Հիշեցնեմ, որ մարտի սկզբին Գերմանիայի Համբուրգ քաղաքի իշխանությունները, իսկ երեկ էլ հոլանդական Ռոտերդամի քաղաքապետը ևս չեղարկել էին Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումները այդ քաղաքների թուրք ընտրողների հետ…
Գերմանիայի իշխանությունները նաև ագելել էին Թուրքիայի կառավարության անդամներին՝ արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիին ևս հանդիպել գերմանաբնակ թուրքերի հետ…
Ցյուրիխյան հանդիպման չեղարկումը Չավուշօղլուի համար երրորդ է վերջին օրերին…
Կարելի է ասել, որ Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարին տարրական դուրս են արել Շվեյցարիայից… Սակայն համոզված եմ,որ Չավուշօղլուն իսկական թուրքին բնորոշ անպատկառությամբ և պնդերեսությամբ կշարունակի փորձեր կատարել հանդիպել եվրոպաբնակ և երկքաղաքացիություն ունեցող թուրքերի հետ…
Տեսնես Գերմանիայից,Նիդերլանդներից և Շվեյցարիայից «վռնդվելուց» հետո անկոչ հյուրի պես հիմա ո՞ւր է գնալու Չավուշօղլուն…»: