Հումանիտար օգնության կարիք ունեն 13,5 մլն սիրիացիներ. ՄԱԿ
Advertisement 1000 x 90

Հումանիտար օգնության կարիք ունեն 13,5 մլն սիրիացիներ. ՄԱԿ

Սիրիայում հումանիտար իրադրությունը կվատանա, եթե չձեռնարկվեն շտապ ու վճռական միջոցներ, այսօրվա դրությամբ օգնության կարիք ունեն 13,5 մլն սիրիացիներ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ փախստականների իրավունքների գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:

«Ներկայում մեր ունեցած ռեսուրսները միանգամայն անբավարար են սիրիացիների կարիքները հոգալու համար»,- հանձնակատարի խոսքը մեջբերել Է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը:

Նրա տեղեկատվությամբ՝ այժմ 13,5 մլն սիրիացներ ունեն միջազգային հանրակցության օգնության կարիքը:

Գրանդին նաև հայտնել է, որ հակամարտության վեց տարվա ընթացքում 6,3 մլն սիրիացներ դարձել են ներքին վերաբնակներ, 4,9 մլն բնակիչներ հայտնվել են փախստականների կարգավիճակում, մինչև հինգ տարեկան մոտավորապես երեք միլիոն սիրիացիներ չգիտեն՝ ինչ է առանց պատերազմի ապրելը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 



Նման նյութեր