
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակը:
UWW-ին հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը, որտեղ 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը առաջին տեղում է:
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը երկրորդն է 66 կգ քաշային կարգում:
Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը 71 կգ քաշային կարգում 8-րդն է:
75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը 12-րդն է, իսկ Արսեն Ջուլֆալակյանը` 15-րդ տեղում:
85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 14-րդ տեղում է: