Ֆրանսիացիների մեծամասնությունը դեմ է եվրոգոտուց երկրի դուրս գալուն
Advertisement 1000 x 90

Ֆրանսիացիների մեծամասնությունը դեմ է եվրոգոտուց երկրի դուրս գալուն

Ֆրանսիացիների մեծամասնությունը հանդես է գալիս եվրոգոտուց Ֆրանսիայի դուրս գալու դեմ: Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հարցման տվյալները, որն Elabe ընկերության կողմից անցկացվել Է Echos թերթի, Radio Classique ռադիոկայանի և Մոնտենի ինստիտուտի պատվերով: Նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում եվրոգոտու ց դուրս գալ և ֆրանկին վերադառնալ է խոստանում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը:

Ուսումնասիրության արդյունքների համաձայն, հարցման մասնակիցների 72 տոկոսը վատ գաղափար է համարում եվրոգոտուց դուրս գալը և ֆրանկին վերադառնալը: Սակայն Եվրամիությանը երկրի անդամակցության վերաբերյալ ֆրանսիացիների կարծիքը մոտավորապես հավասար է բաժանվել. հարցվածների 37 տոկոսը դրանում ավելի շատ բացասական կողմեր է տեսնում, քան դրական, իսկ 31 տոկոսը, ընդհակառակը, մասնակիցների ևս 32 տոկոսն այն կարծիքին է, որ Եվրամիությանը Ֆրանսիայի անդամակցությունը նույն քանակությամբ պլյուսներ և մինուսներ է ներառում:Սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալ ների համաձայն, «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին լե Պենը և էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը լավ շանսեր են պահպանում Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ դուրս գալու համար:Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին:

 



Նման նյութեր