
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դարձել է ռեկորդի հեղինակ:
Հենրիխ Մխիթարյանը կրկնել է 2010 թվականին Ուեյն Ռունիի ռեկորդը` եվրագավաթների խաղարկության երեք հանդիպումներում էլ դառնալով գոլի հեղինակ:
Մխիթարյանը գոլերի հեղինակ էր դարձել «Զարյա»-ի, «Սենթ Էթիեն»-ի և «Ռոստով»-ի դեմ խաղերում: