«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթը կանցկացվի Կիևում։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Զուրաբ Ալասանիան։
Երգի մրցույթի հյուրընկալման հայտեր էին ներկայացրել Կիևը, Դնեպրը, Օդեսան, Լվովը, Խարկովն ու Խերսոնը։
Հուլիսի վերջին Ուկրաինայի նախարարների կաբինետը Եվրոպական հեռարձակող միությանը 15 մլն եվրոյի չափով երաշխիքներ էր տվել մրցույթի անցակցման համար։
Կիևն ընտրվել է կազմկոմիտեի նիստում 19 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայներով։ Կազմակերպիչների որոշմամբ՝ «Եվրատեսիլը» կանցկացվի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում, որը գտնվում է Դնեպրի ձախ ափին։ Համալիրի մակերեսը կազմում է մոտ 60 հազար քառակուսի մետր։ Աղբյուրը՝ RBC-Ukraine: