Արքայադուստր Աննան հետազոտություն է անցնում Շոտլանդիայի Աբերդին քաղաքի հիվանդանոցում վատ ինքնազգացողության պատճառով: Այս մասին հայտնել է BBC հեռուստառադիոհաղոդրումների կորպորացիան:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու միակ դուստրը չեղյալ է հայտարարել հաջորդ շաբաթվա բոլոր հրապարակային միջոցառումները, քանի որ «տկարություն է զգացել»: Նա գտնվում էր թագավորական ընտանիքի նստավայրերից մեկում՝ Աբերդինշիրի մարզի Բալմորալի դղյակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: