Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Facebook-յան իր էջում գրել է. «Տարիների ընթացքում միայն Արցախում եմ հանդիպել ձեռքերը կոնքերին դրած (թևերը կանթած) կանանց պատկերաքանդակների, որոնք ըստ իս առաջին հերթին խորհրդանշում են ինքնավստահություն և շեշտում պատկերվածի խրոխտ ու հպարտ կեցվածքը:
Կանգնելու` իրենց համար շատ սովորական այս դիրքը բազմիցս նկատել եմ ճամփորդություններիս ընթացքում (երբ կինն օրինակ հայացքն ուղղել է ինչ-որ մի տեղ կամ պարզապես հայացքով հետևում է իր ընտանի կենդանիներին կամ դիտում է իր խնամված բանջարանոցը) և հասկացել, որ իր կամքից անկախ և միանգամայն ակամա արցախցի կնոջ դարեր շարունակ նախընտրած կանգնելու դիրքը հենց այսպիսին է:
Շնորհավորում եմ մեր կանանց ու աղջիկներին մեկամսյա տոնի առթիվ և սիրով նվիրում եմ ինքնավստահ հայ կանանց այս մի քանի պատկերները»: