Ֆուտբոլային աշխարհը շարունակում է քննարկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կատալոնական «Բարսելոնայի» տպավորիչ քամբեքը: Այս խաղի մասին կարծիք է հայտնել նաև իտալական «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին:
Ըստ Ալեգրիի՝ այս խաղը կմնա պատմության մեջ, իսկ մարտի 8-ի երեկոն լավագույն ֆուտբոլային երեկոներից էր:
««Բարսելոնան» նման չէր ինքն իրեն ու այլ խաղ էր խաղում: Հենց սա է իրական ֆուտբոլը: Ամեն ինչ շատ տպավորիչ էր, դինամիկ և անխանկատեսելի:
Կատալոնացիները, ինչպես միշտ, համարվում են ֆավորիտ, և մյուս ակումբները պետք է զգուշանան այս ակումբից»,- նշել է Ալեգրին։
Սիրարփի Աղաբաբյան