10 խորհուրդ երեսուն տարեկաններին` քառասունն անց անձանց կողմից
Advertisement 1000 x 90

10 խորհուրդ երեսուն տարեկաններին` քառասունն անց անձանց կողմից

Գրող և գործարար Մարկ Մենսոնը, ով վերջերս նշել է 30- ամյակը, դիմել է իր բլոգի  37 տարեկանից բարձր ընթերցողներին` խնդրելով  կիսվել հատկապես վերջին տասնամյակի ընթացքում ձեռք բերված կենսափորձով: Մարկն ստացել է մոտ 600 նամակ և զարմանքով նկատել, որ դրանցից մեծ մասում խորհուրդները նմանատիպ են: Մենսոնն առանձնացրել է ամենահաճախ հանդիպող խորհուրդների տասնյակը, որն էլ ներկայացնում է  AdMe.ru-ն:

1.Սկսեք ծերության համար խնայել հենց հիմա

Խորհուրդ է տրվում ստեղծել որոշակի «կայունացման հիմնադրամ», քանի որ հազարավոր մարդիկ մնացել են առանց միջոցի` հիվանդությունների, ամուսնալուծությունների, բիզնեսում ունեցած խնդիրների  պատճառով: Նամակների հեղինակների մեծ մասը խորհուրդ է տալիս փողը քամուն չտալ և ավելի շատ գումարներ խնայել:

2.Սկսեք ձեր առողջությամբ զբաղվել հենց հիմա

Ձեր առողջությունը կարող է  հեռանալ ավելի արագ, քան դուք կարող եք նկատել: Նամակագիրների մեծ մասը խորհուրդ է տալիս հենց հիմա ձեռնամուխ լինել առողջությունը պահպանելուն` ճիշտ սնվել, շատ քնել, զբաղվել սպորտով:

3.Ժամանակմի վատնեք նրանց վրաովքեր ձեզ վատ են վերաբերվում

Սովորեք մարդկանց, գործողություններին և պարտավորություններին «ոչ» ասել,  որոնք ոչ մի արժեքավոր բան չեն բերում ձեր կյանքում: Խորհուրդ է տրվում  տարբերակել եսասիրությունն ու անձնական շահը:

4.Լավ վերաբերվեք ձեր հարազատներին

Հնարավորինս շատ ժամանակ աշխատեք հատկացնել հարազատներին և մերձավորներին:

5.Դուք չեք կարող ունենալ ամեն ինչհետևաբար կենտրոնացեք  իրապես կարևոր մի քանիբանի վրա

Կյանքում ամեն ինչ կառուցվում է փոխզիջման վրա: Դուք ստիպված եք հրաժարվել մի բանից` մյուսն ստանալու համար:

6.Մի վախեցեք ռիսկի գնալդեռ կարող եք ամեն ինչ փոխել

Երեսուն տարեկան անձանցից շատերը կարծում են, որ պետք է շարունակեն ընտրած ուղին, սակայն իրականում երբեք ուշ չէ ամեն ինչ սկսել նորից:

7.Դուք պետք է աճեք և զարգանաք

Շատերը իրենց վրա դադարում են աշխատել քսան տարեկանից հետո: Սակայն սովորել, զարգանալ, զբաղվել հոգեկան և ֆիզիկական առողջությամբ հարկավոր է ՄՇՏԱՊԵՍ:

8.Ոչ ոք էլ չի հասկանումինչ է անումՀարմարվեք դրա հետ

Դուք չեք կարող կանխատեսել, թե ինչ կլինի ձեր կյանքում հինգ տարի անց: Դադարեք նախապես պլանավորել, կամ կառչել նրանից, թե ինչ է տեղի ունենում այսօր: Միևնույն է, դա անցնելու է:

9.Ավելի շատ ներդրում ընտանիքում. դա, հաստատ, արժե

Ավելի շատ ժամանակ անցկացրեք ձեր ծնողների հետ: Հարաբերությունները փոխվում են տարիքի հետ, և ձեզնից է կախված, թե դրանք ինչպիսին կլինեն: Ընտանիք կազմեք, եթե մինչև հիմա չեք հասցրել: Երեխաները հրաշալի են: Նրանք ձեզ մղում են անհնարինի:

10.Բարիևհարգալից եղեք ինքներդ ձեր նկատմամբ

Մի փոքր եսասեր եղեք և ամեն օր ձեզ համար մի լավ բան արեք: Ոչ ոք ձեր նկատմամբ հոգ չի տանի այնպես, ինչպես դոք ինքներդ: Կյանքը հեշտ չէ, այնպես որ սկսեք սիրել ինքներդ ձեզ հիմա:

168.am