Քիմ Քարդաշյանի անսպասելի 3 խորհուրդները ցանցային առևտրով զբաղվողներին
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանի անսպասելի 3 խորհուրդները ցանցային առևտրով զբաղվողներին

Հնարավոր է, որ Քիմ Քարդաշյանն այն մարդը չէ, որից ամուսնության մասին խորհուրդներ հարցնեք (չնայած՝ երրորդ անգամ գուցեև ստացվի): Եվ թեկուզ նրա աշխատած գումարի չափը տպավորիչ է, բայց դրանք վաստակելու մեթոդն էլ չարժե կիրառել: Բայց Քիմ Քարդաշյանը (ավելի ճիշտ՝ նրա խաղը՝ սմարթֆոնների համար) կարող է մեզ մի քանի դաս տալ այն մասին, ինչպես լավացնել համագործակցությունը գործընկերների, հաճախորդների և շրջապատի հետ առհասարակ: Այս մասին գրում է pronetworking.ru կայքը:

Եթե տեղյակ չեք, ապա իմացեք, որ նրա՝ «Kim Kardashian: Hollywood»  խաղը, մի քանի ամսում դարձել է Apple App store-ի և Google Play-ի ամենավաճառվող ապրանքներից մեկը:

Խաղը ոչ ինտելեկտուալ վիկտորինա է: Ձեր խնդիրն է՝ հասնել հաջողությունների կարիերայում, դառնալ հայտնի, հասնել փառքի, գումար վաստակել և վերածվել համաշխարհային ճանաչում ունեցող աստղի. Քիմի նման:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է «Kim Kardashian: Hollywood»-ը բացահայտում ժամանակակից աշխարհի 3 կարևոր սկսզբունքները.

Բրենդը կարևոր է, ինչպես երբեք

Որքան հեշտ և արագ ներկաները ձեզ ճանաչեն, այնքան շատ ուշադրություն կհատկացնեն: Ձեր անձնական կամ ձեր ընկերության բրենդի ստեղծումը պետք է լիակատար առաջնություն վայելի:

Եթե մի բան գրավիչ չէ, ապա անհետաքրքիր է

Քիմ Քարդաշյանը, իհարկե, գրավիչ է, բայց խաղում էլ ավելի գրավիչ է: Մարքետինգային հետազոտություններ անցկացնող IDC ընկերությունը կանխատեսում է, որ 2020թ. ցանկացած տեսքով վիդեո-խաղերի ծախսերը ԱՄՆ-ում կհասնեն 30 մլրդ դոլարի, ինչը հավասարվում է կինոարտադրության եկամտին:

Հեշտացրեք ամեն ինչ

Ձեզ լսողները ժամանակ ու համբերություն չունեն մտածելու, թե ինչ եք ասում: Դա նշանակում է, որ մի գաղափարը՝ մի կարճ նկարագրություն է: Փորձեք որքան հնարավոր է արագ ձեր մտքերը հասցնել զրուցակիցներին: Կարևոր չէ՝ ովքեր են նրանք. գործընկերնե՞ր, հաճախորդնե՞ր, թե՞ ֆեյսբուքյան ընկերներ:

Թարգմանությունը՝ 168.am-ի