Հայտնի դիզայներների խորհուրդները. ինչ է նշանակում՝ իսկական կին լինել
Advertisement 1000 x 90

Հայտնի դիզայներների խորհուրդները. ինչ է նշանակում՝ իսկական կին լինել

Ոչ ոք այդքան լավ չի հասկանում հմայքից և գեղեցկությունից, որքան նորաձևություն ստեղծողները։ Fit4brain.com կայքը ներկայացրել է խորհուրդներ, որոնք հասկանում է յուրաքանչյուր կին։

• Կոկո Շանել։ Կնոջ համար ամենակարևոր տարիքը չէ։ Կարելի է հոյակապ տեսք ունենալ 20 տարեկանում, հմայիչ լինել 40 տարեկանում և աննկարագրելի տեսք ունենալ մինչև կյանքի ավարտը։

• Կրիստիան Լուբուտեն։ Կոշիկները փոխում են մարմնի տեսքն ու մեջքը։ Դրանք ձեզ վերև են բարձրացնում ինչպես ֆիզիկապես, այնպես էլ զգացմունքային մակարդակում։

• Կոկո Շանել։ Ձեռքերը կնոջ այցեքարտն են, իրանը՝ անձնագիրը, կուրծքը՝ արտասահմանյան անձնագիրը։

• Կրիստիան Դիոր։ Կոշիկի ընտրության մասին մտածելը երբեք շատ չի լինում։ Շատ կանայք են կարծում, թե դրանք կարևոր չեն, սակայն կնոջ էլեգանտության իրական ապացույցն այն է, թե ինչ է կինը կրում։

Կոկո Շանել։ Կնոջ լավագույն նորաձև աքսեսուարը տղամարդն է։

• Ջանի Վերսաչե։ Մի խորասուզվեք տրենդների մեջ։ Թույլ մի տվեք, որ նորաձևությունը կլանի ձեզ։ Ինքներդ որոշեք, թե ով եք, ինչ եք ցանկանում արտահայտել ձեր հագուստով և կենսակերպով։

• Կոկո Շանել։ Գեղեցկության մասին հոգ տանելը պետք է սկսել սրտից և հոգուց, հակառակ դեպքում չի օգնի ոչ մի կոսմետիկ միջոց։

• Կրիստիան Դիոր։ Իսկական կինը պետք է «չար» և կամակոր լինի։

• Ջորջիո Արմանի։ Էլեգանտ լինելը չի նշանակում՝ աչքի ընկնել։ Դա նշանակում է՝ մնալ հիշողության մեջ։

• Կոկո Շանել։ Լավ, համեստ զգեստը սազում է ցանկացած կնոջ։

• Կրիստիան Դիոր։ Օծանելիքը կնոջ անհատականության անգերազանցելի երանգ է, դա կերպարի վերջին շտրիխն է։

• Կրիստիան Դիոր։ Եթե ծուռ ոտքեր ունեք, լայն լանջաբացվածով հագուստ կրեք։

• Օսկար դե լա Ռենտա։ Քայլեք այնպես, կարծես ձեր հետևում է երեք տղամարդ։

• Կրիստիան Դիոր։ Յուրաքանչյուր պատառ բերանում մնում է երկու րոպե, երկու ժամ որովայնում և երկու ամիս՝ ոտքերին։

• Կոկո Շանել։ Չկան տգեղ կանայք. կան ալարկոտներ։

• Կոկո Շանել։ Որքան վատ են կնոջ գործերը, այնքան լավ տեսք պետք է նա ունենա։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը