Վարունգի ջուրը ոչ միայն զովացնում է, այլև ունի թերապևտիկ շատ հատկանիշներ: Վարունգը հարուստ է վիտամին K-ով, B-ով և C-ով, պղնձով, կալիումով, մագնեզիումով, պոլիֆենոլով և այլ քիմիական տարրերով: Ամեն օր վարունգի ջուր խմելով՝ կարող եք խուսափել սննդարար տարրերի պակասից:
Մեծ տարայի մեջ խառնեք կտրատած վարունգ և ջուր, առնվազն 1 ժամ թրմեք և խմեք ամբողջ օրվա ընթացքում:
Livingtraditionally կայքը ներկայացնում է մի քանի պատճառ, թե ինչո՞ւ է անհրաժեշտ ավելացնել վարունգը ջրին:
Հրաշալի է ոսկորների և մկանների համար
Վարունգը սիլիկաժելի աղբյուր է, որը հայտնի է, որ օգնում է հոդերին՝ ամրացնելով շարակցական հյուսվածքները: Սիլիկաժելը շատ հաճախ կիրառվում է տարբեր իրեր խոնավությունից պաշտպանելու համար:
Լավ է մազերի և մաշկի համար
Սիլիկաժելն ու հակաօքսիդանտներն օգնում են մաշկին մաքուր և թարմ մնալ: Վարունգի մեջ առկա սիլիկոնն ու ծծումբը խթանում են մազերի աճը:
Ամրացնում է իմունիտետը
Վարունգը հարուստ է վիտամին C-ով, A-ով և B-ով, որոնք լավացնում են իմունիտետը:
Մաքրում է օրգանիզմը տոքսիններից
Վարունգի ջուրը հրաշալի կերպով մաքրում է ամբողջ օրգանիզմը տոքսիններից:
Հրաշալի է երիկամների համար
Վարունգն իջեցնում է մեզի թթվայնության մակարդակը՝ առողջ պահելով երիկամները:
Նվազեցնում է վատ խոլեստերինը
Վարունգը պարունակում է ստերոլ, բաղադրիչ, որը պատասխանատու է վատ խոլեստերինն իջեցնելու համար:
Օգնում է պայքարել քաղցկեղի դեմ
Վարունգն ունի լարիցիրեզինոլ, պինորեզինոլ և սեկոիզոլարիցիրեզինոլ, որոնք նվազեցնում են քաղցկեղի առաջացման ռիսկը:
Վերացնում է բերանի տհաճ հոտը
Վարունգի մեջ առկա ֆիտոքիմիկատներն օգնում են վերացնել բերանի խոռոչի այն բակտերիաները, որոնք տհաճ հոտի պատճառ են դառնում:
Պաշտպանում է ուղեղը
Վարունգը պարունակում է հակաբորբոքային ֆլավանոլ, որը կոչվում է ֆիզետին: Այս տարրը կարևոր դեր է կատարում ուղեղի առողջության գործում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը