Բացի խոհարարության մեջ լայն կիրառումից, մանանեխը նաև օգտագործվում է այրվածքների և մկանային ցավերի ժամանակ: Մանանեխը հաստ շերտով տարածեք այրվածքի վրա, և ցավը կանցնի:
Մրսածությունն ու կոկորդի ցավը հաղթահարելու համար պատրաստեք մանանեխի խառնուրդ: Դրա համար մանանեխի վրա ավելացրեք կես կիտրոնի հյութ,1 ճ/գ աղ, 1ճ/գ մեղր և կես բաժակ եռացրած ջուր, ամբողջը խառնեք: 10 րոպե անց, երբ խառնուրդը սառչի, մի կում բերանը լցրեք, ողողեք և կուլ տվեք: Այս դեղամիջոցը տհաճ համ ունի, սակայն շատ արդյունավետ է:
Անանուխը հանգստացնում է մկանների լարվածությունը:
Հանգստացնող լոգանք պատրաստեք մանանեխից:
Լոգարանի մեջ տաք ջուր լցրեք, ավելացրեք 2ճ/գ մանանեխ և 1ճ/գ ծովի աղ: Մանանեխը կբարձրացնի լոգանքի թերապևտիկ արդյունքը, և մկանային ցավերն անմիջապես կհանգստանան: 20րոպե պառկեք լոգարանում, այնուհետև ցնցուղ ընդունեք՝ մանանեխի հոտից ազատվելու համար:
Եթե ոտքերը ցավում են, և ցանկանում եք ազատվել այդ ցավից, ոտքերի համար հետևյալ լոգանքը պատրաստեք՝
1ճ/գ մանանեխը լցրեք ջրով լի մեծ տարայի մեջ և սպասեք, մինչև մանանեխն ամբողջովին լուծվի: Ոտքերը դրեք ջրի մեջ և սպասեք այնքան, մինչև ոտքերի ցավը հանգստանա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը