«Christie’s» աճուրդային տան փորձագետները Forbes-ին պատմել են, թե ինչ նվերներով է հնարավոր զարմացնել միլիոնատիրոջը:
Այսօր պահանջարկ ունեն կրոնական բնույթի իրերը, որոնք պատվավոր տեղ են զբաղեցնում միլիարդատերերի հավաքածուներում: Այդպիսին կարող է լինել սրբապատկերը: Եթե ցանկանում եք իդեալական նվեր անել, դա պետք է այնպիսի իր լինի, որը դառնա տվյալ անձի հավաքածուի մարգարիտը:
Ըստ փորձագետների` հարուստ մարդու համար նվեր ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել թանկարժեք մետաղներին, իսկ դիզայնը պետք է ինչպես նորույթ, այնպես էլ ավանդականություն պարունակի: Օրինակ, լավ նվեր կարող է լինել հեղինակային, բացառիկ ոսկյա զարդը: Կարելի է նվիրել այնպիսի իր, որը կլրանցնի նրա հավաքածուն: Ցանկալի է, որ իրը գեղարվեստական արժեք ներկայացնի:
Միլիոնատիրոջ համար իդալական նվեր են համարվում Կարլ Ֆաբերժեի աշխատանքները, որոնցից յուրաքանչյուրը բացառիկ է: Դրանք ոչ միայն գեղեցիկ են, այլ նաեւ կիրառական նշանակություն ունեն: