
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներն ավարտեցի ելույթները Թուրքիայում ընթացող օլիմպիական չեմպիոն Յաշար Դողու միջազգայն մրցաշարում` նվաճելով երկու մեդալ:
Մրցումային վերջին օրը 65 կգ քաշային կարգում Նարեկ Սիրունյանը հասավ մինչև եզրափակիչ, սակայն զիջեց թուրք Մուստաֆա Կայային և դարձավ արծաթե մեդալակիր:
Նախօրեին 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ էր նվաճել Վոլոդյա Ֆրանգուլյանը:
Յաշար Դողուն միջազգային մրցաշարին մասնակցում էին 10 մարզիկներ` Գարիկ Բարսեղյան (57 կգ քաշային կարգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Նարեկ Սիրունյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ) և Վարուժան Կոջոյան (74 կգ), Վահե Թամրազյան (86 կգ), Գեորգի Կետոև (97 կգ) և Շամիր Աթյան (97 կգ), Անդրանիկ Գալստյան (125 կգ):