Հայաստանի տարածքում մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 14-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Երևան քաղաքում 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 14-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: