Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Դանի Հիգինբոթամը խոսել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մեծ նշանակության մասին թիմում:
«Նա սկսել է իսկապես հիանալի համագործակցել Իբրահիմովիչի հետ: Միկին սկսել է շատ լավ գործել աջ եզրում և համագործակցությունը Զլատանի հետ իսկապես կարգավորվել է: Նա փայլուն ֆուտբոլիստ է:
Հենրիխը շատ կարևոր է: Նա «Մանչեսթեր Յունայթեդին» հաղորդել է այն, ինչ ոչ մի ֆուտբոլիստ չէր կարող: Նա տեմպ է հաղորդում գրոհներին:
Մատան և Էրերան լավ են տեսնում դաշտը, սակայն չունեն տեմպ: Մարսիալը և Ռեշֆորդն ունեն տեմպ, սակայն երբեմն չի ստացվում վերջին փոխանցումը: Մխիթարյանը նրանց բոլորի խառնուրդն է»,- Հիգինբոթամի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը: