Հարյուրավոր երեխաներ էլ մահացել են հիվանդություններից, որոնք կարելի էր բուժել անհրաժեշտ դեղորայքի և բուժօգնության առկայության դեպքում, նշվում է զեկույցում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաշվետվությունը հրապարակվել է Սիրիայում զինված հակամարտության սկսվելու վեցամյակի նախաշեմին:
Մանկական հիմնադրամի տվյալներով՝ անցյալ տարի առնվազն 851 երեխաներ հարկադրված են եղել զինված խմբավորումների կազմում մասնակցել մարտական գործողություններին, ինչը կրկնակի ավելի է, քան մեկ տարի առաջ: