Թուրքիայի և Նիդեռլանդների միջև լարված քաղաքական հարաբերությունների համատեքստում թուրք հաքերները հարձակում են իրականացրել հոլանդական պետական կառույցների էլեկտրոնային կայքերի վրա: Ինչպես հաղորդում է թուրքական «Աքշամ» պարբերականը հայտնում է, որ թուրքական ANT հաքերային խումբը կոտրել է Ռոտերդամի օդանավակայանի պաշտոնական կայքը:
Հաքերային խմբի ներկայացուցիչների արարքի պատճառն այն է, որ Ռոտերդամում արգելվել էին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ընտանիքի ու սոցիալական հարցերի նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայայի միջոցառումները: «Եթե մեր նախարարը չի կարողացել իջնել, Ռոտերդամից էլ ոչ ոք չի թռչի»,- նշել են հաքերները:
Թուրքական «Միլլիեթ» պարբերականն էլ հայտնել է, որ հաքերային մեկ այլ խմբի կողմից հարձակում է իրականացվել հոլանդական կառավարությանը պատկանող կայքերի վրա: Հաքերները տեղեկություններ են կորզել ավելի քան 10 հազար հոլանդացու մասին:
Նիդեռլանդները մարտի 11-ին հետ է կանչել թույլտվությունը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը: Նիդեռլանդների կառավարությունը հայտնել է, որ նման քայլի են դիմել, քանի որ Չավուշօղլուի այցը Ռոտերդամ «ռիսկի տակ էր առնում հասարակական կարգն ու անվտանգությունը»: Այս որոշումից հետո Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Նիդեռլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարը:
Նախքան որոշման հրապարակումը` նույն օրը Չավուշօղլուն սպառնացել էր Նիդեռլանդներին` ասելով, որ եթե իր թռիչքի թույլտվությունը չեղարկվի, իրենք կդիմեն պատժամիջոցների կիրառմանը: Նա երկրի կառավարության գործելաոճը «ֆաշիստական մոտեցում» էր որակել: Արտգործնախարարն ընդգծել էր, որ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում թուրք գործիչների ելույթները Գերմանիայում և Նիդեռլանդներում արգելելով՝ Եվրոպան «բռնում է «ոչ»-ի կողմը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում չեղյալ էր համարվել Թուրքիայի արտաքինգործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը պետք է տեղի ունենար Թուրքիայում նախատեսվողսահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում: Համաձայն քաղաքապետի գրության` այն սրահի սեփականատերը, որտեղ պետք է ելույթ ունենար Չավուշօղլուն, հրաժարվել է տարածքը տրամադրելուց: