«Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ». Անգլիայի գավաթի խաղարկություն
Advertisement 1000 x 90

«Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ». Անգլիայի գավաթի խաղարկություն

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնի «Ստենֆորդ Բրիջ» մարզադաշտում կմրցի «Չելսիի» հետ:

Այս խաղին չեն մասնակցի Ուեյն Ռունին, Անտոնի Մարսիալը, Մարկուս Ռեշֆորդը: Ժոզե Մոուրինյոն հետևյալ հայտացուցակն է ներկայացրել այդ խաղի համար. դարպասապահներ՝ Դե Խեա, Ռոմերո, պաշտպաններ՝ Հենդերսոն, Վալենսիա, Դարմիան, Ֆոսու-Մենսահ, Ջոնս, Բայի, Սմոլինգ, Բլինդ, Ռոխո, Շոու, կիսապաշտպաններ՝ Քերիկ, Ֆելայինի, Էրերա, Պոգբա, Լինգարդ, Յանգ, Մխիթարյան, Մատա:

«Կարմիր սատանաներն» այս խաղին կմասնակցեն առանց նոմինալ հարձակվողի:

Հանդիպումը կկայանա մարտի 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: