«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում Ռուսաստանը կներկայացնի Յուլյա Սամոյլովան: Նա կկատարի”Flame is Burning” («Կրակը հուրհրատում է») երգը:
«Առաջին ալիքն ավարտեց կատարողների և կոմպոզիցիաների ընտրությունը «Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթին մասնակցության համար և ընտրեց մասնակցին. Կիևում Ռուսաստանը կներկայացնի Յուլյա Սամոյլովան, ում “Flame is Burning” սիրո մասին երգի կատարումն ամենից ուժեղ տպավորությունը գործեց»,– ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
«Ես, իհարկե, ցնցված եմ, մինչև հիմա չեմ կարողանում գիտակցել, որ դա ինձ հետ է տեղի ունենում: Ես երջանիկ եմ»,- պատմել է երգչուհին ՌԻԱ Նվովոստիին:
Երգչուհի և կոմպոզիտոր Յուլյա Սամոյլովան ծնվել է 1989 թվականին: Բազմիցս հաղթել է տարբեր երաժշտական մրցույթներում, 2013 թվականին մասնակցել է «Ֆակտոր Ա» երգի հեռուստանախագծին:
Յուլյան մանկուց տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով և ունի առաջին խմբի հաշմանդամություն»,- ասված է Առաջին ալիքի հաղորդագրության մեջ: