Չինաստանի հարավ-արեւմուտքի Գույչժոուի նահանգի լեռնային շրջանում բացել են FAST (Five hundred meter Aperture Spherical Telescope) աշխարհում խոշորագույն ռադիոաստղադիտակը զբոսաշրջիկների անվճար այցելության համար, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: FAST-ը գործարկվել է 2016 թվականի սեպտեմբերին:
Նշվում է, որ աստղադիտակի նորմալ աշխատանքի ապահովման համար դրա շուրջը հինգ կիլոմետր շառավղով հատկացվել է այսպես կոչված «լռության գոտի», որտեղ կարգելափակվեն շարժական հեռահաղորդակցական սարքերի ազդանշանները: Ամեն օր աստղադիտակ կարող է այցելել միայն 2 հազար մարդ:
Վիթխարի ռադիոաստղադիտակի կառուցման նախաձեռնությամբ չինացի մասնագետները հանդես էին եկել 1994 թվականին: Աստղադիտակի շինարարությունը, որի մակերեսը հավասար է 30 ֆուտբոլի դաշտի, պարագիծը՝ 1,6 կիլոմետրի, իսկ տրամագիծը՝ 500 մետրի, սկսվել է 2011 թվականի մարտին: Աստղադիտակը գտնվում է Գույչժոուի նահանգում՝ բարձր լեռներում: Նախագծում ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է 1,2 միլիարդ յուան (շուրջ 180 միլիոն դոլար), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: