ԱՄՆ-ում Քիմ Քարդաշյանի գրքերը ոչնչացրած 74-ամյա տղամարդը ձերբակալվել է
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում Քիմ Քարդաշյանի գրքերը ոչնչացրած 74-ամյա տղամարդը ձերբակալվել է

Միացյալ Նահանգներում 74-ամյա տղամարդը  ձերբակալվել է Հոլիվուդյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի գրքի` «Սելֆիշ»-ի մի քանի օրինակ ոչնչացնելու համար: Այս մասին հայտնում է Huffington Post-ը:

74-ամյա տղամարդը վնասել էր Քարդաշյանի սելֆիները (ինքնանկար) պարունակող գրքի վեց օրինակ` դրանց վրա կարմիր հեղուկ լցնելով: Գլասթոնբերիի ոստիկանական բաժնից հայտնել են, որ տղամարդը գրքերի կողքին թողել էր մի երկտող, որտեղ նա հայտնում էր «իր հակակրանքը տիկին Քարդաշյանի և նրա նման մարդկանց նկատմամբ»:

19.99 ԱՄՆ դոլար արժեցող գրքի ոչնչացման համար ձերբակալված քաղաքացին ազատ է արձակվել 2500 ԱՄՆ դոլարի դիմաց: