
Պորտուգալացին կդառնա բազմազավակ հայր:
«Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի աստղային հարձակվողը պատրաստվում է ընտանիքի ընդլայնմանը: Ինչպես հաղորդում է The Sun-ը, անհայտ կինը, ով ապրում է ԱՄՆ-ում, շատ շուտով պետք է Ռոնալդուի համար լույս աշխարհ բերի երկվորյակ եղբայրների: Ըստ աղբյուրի տեղեկության՝ պորտուգալացին որոշում է կայացրել, որ Կրիշտիանու կրտսերն արդեն պետք է եղբայրներ ունենա: Ռոնալդուն հարազատներին արդեն պատմել է, որ երկվորյակներին շուտով կբերեն իր իսպանական առանձնատուն:
Կրիշտիանու կրտսերը նույնպես ծնվել է փոխնակ մորից:
Տվյալ պահին Ռոնալդուն հանդիպում է մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am