Երևանում հանգստյան օրերին անցկացվել է մարտական սամբոյի մեծահասակների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են 77 մարզիկ ՀՀ մարզերից (Արարատ, Կոտայք, Տավուշ, Շիրակ, Արմավիր, Լոռի), Արցախից, Երևան քաղաքից:
Հայաստանի չեմպիոններ են դարձել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (62 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ), Միշա Նազարյանը (82 կգ), Էդիկ Պետրոսյանը (90 կգ), Գառնիկ Սարոյանը (100 կգ) և Արթուր Բունիաթյանը (+100 կգ):
Առաջնության արդյունքներով կձևավորվի մարզական սամբոյի հավաքական թիմը, որի անդամները Հայաստանը կներկայացնեն տարվա կարևորագույն միջազգային մրցաշարերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում: