Թենիսի աշխարհի երկրորդ ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը շարունակում է պայքարը Ինդիան Ուելսի միջազգային մրցաշարում:
Ինդիան Ուելսի երկրորդ շրջանում Ջոկովիչը 6:4, 7:6 հաշվով հաղթանակ է տոնել Կայլ Էդմունի նկատմամբ: Մրցաշարի երրորդ շրջան է դուրս եկել նաև շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, ով 6:1, 6:4 հաշվով պայքարից դուրս թողեց Ստեֆան Ռոբերին: Իսպանացի Ռաֆայել Նադալը ևս դուրս է եկել երրորդ փուլ:
Ինդիան Ուելսի մրցաշարը մեկնարկել է մարտի 9-ին և կեզրափակվի մարտի 19-ին: