Ուիլ Սմիթն Աֆրիկայում թռել Է 100-մետրանոց ջրվեժից (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ուիլ Սմիթն Աֆրիկայում թռել Է 100-մետրանոց ջրվեժից

 

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը բանջի-ջամփինգով է զբաղվել Վիկտորիայի ջրվեժում, որը գտնվում է Աֆրիկայում՝ Զամբիայի և Զիմբաբվեի սահմանին: Այս մասին հաղորդել է TMZ հրատարակությունը:

Դերասանի ոտքերին ամրացրել են երկար էլաստիկ ճոպանը, ինչից հետո նա թռել է կամրջից՝ ոչ մեծ խցիկը ձեռքին: «Դա ցնցող կադր կլինի»,- ասել է Սմիթը՝ գլխիվայր ճոճվելով ճոպանով: Նա հավելել է, որ 20 տարի երազում էր այս թռիչքի մասին:

Վիկտորիան միակ ջրվեժն է աշխարհում, որի բարձրությունը գերազանցում է 100 մետրը, իսկ լայնությունը՝ մեկ կիլոմետրը: Այն համարվում է Աֆրիկայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը: