«Ելք» դաշինքն այսօր քարոզարշավ է իրականացնում Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Լրագրողների հետ զրույցում դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց հնարավորությունները բարձր է գնահատում և նախընտրական փուլում կատարած աշխատանքը՝ արդյունավետ:
Նրա կարծիքով՝ նրանք, ովքեր չեն գնում ընտրության, նպաստում են իշխանության վերարտադրությանը:
«Քաղաքացիները պետք է համագործակցեն նաև մեզ հետ, որպեսզի կարողանանք ապացուցողական փաստեր կուտակել և հրապարակել: Մեծ աշխատանք պետք է կատարել վերահսկողություն իրականացնելու համար»,- նշեց Փաշինյանը: Նրա խոսքով՝ ընտրակաշառքն այս օրերին չեն բաժանում. «հիմա կազմվում են պոտենցիալ վերցնողների ցուցակները»: