«Forbes» ամսագիրը հրապարակել է միլիոնատեր, պատգամավոր, «Chelsea» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի բիզնես կանոնները.
1.Ես գերադասում եմ «մենքով» խոսել այն մարդկանց մասին, ում հետ աշխատում եմ: Գրեթե երբեք «ես» չեմ ասում:
2.Կարծում եմ, որ փողերը կարող չեն երջանկություն բերել: Անկախություն՝ այո, այն էլ՝ որոշ չափով: Ես երբեք չեմ ձգտել օգտագործել իմ բիզնեսը՝ պետության վրա ազդելու համար:
3.Իմ կանոնն է՝ հանգիստ նստի՛ր տեղդ և մեջ մի՛ ընկիր:
4.Կարծում եմ, որ ամեն ինչի հասնում են շփումների միջոցով:
5.Ես մեծ ջանքեր եմ գործադրել բիզնեսում հաջողությունների հասնելու համար և ուրախ եմ, որ այսօր կարող եմ զբաղվել բարեգործական ծրագրերով:
6.Բարեգործությունը բավական բարդ բան է: Այդ իսկ պատճառով կարևոր է գտնել ոլորտ, որտեղ դու կարող ես իսկապես օգնել ինչ-որ մեկին ու արդյունք ստանալ: Դա մի գործընթաց է, որը պրոֆեսիոնալ մենեջմենթ է պահանջում:
7.Փողերը, իհարկե, ֆուտբոլում կարևոր դեր են խաղում, բայց որոշիչ չեն:
8.Հենց ես էի Ռուսաստանում առաջին ձեռնարկատերերից մեկը:
9.Իմ ձեռքբերումը հիմնված է միայն հաջողության վրա:
7 ապրիլ, 2013
168.am