Երևանում մարտի 14-ի առավոտյան Մյասնիկյան պողոտայում և Հերացու փողոցում ճանապարհատրանսպորտային պատահարներ են գրանցվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Մյասնիկյան պողոտայում երկու ավտոմեքենա իրար են բախվել, զոհեր վիրավորներ չկան, արձանագրվել է միայն նյութական վնաս:
Հերացու փողոցում էլ մի կին վրաերթի է ենթարկվել: Ոստիկանությունը ժամը 08:50-ին հիվանդանոցից ահազանգ է ստացել այն մասին, որ կինը վրաերթի է ենթարկվել: Լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ ոստիկանները տեղում աշխատում են, մանրամասները կպարզվեն ավելի ուշ: