Ծրագրում են երրորդ երեխան ունենալ
Advertisement 1000 x 90

Ծրագրում են երրորդ երեխան ունենալ

Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը՝ երեք տարեկան Ջորջի ու մեկուկես տարեկան Շառլոտայի ծնողները, ծրագրում են երրորդ երեխան ունենալ:

Ընդգծվում է, որ ուրախալի այդ լուրը կհաղորդվի Ամանորին մոտ: Քեմբրիջի դուքսն ու դքսուհին անգամ փոխել են իրենց պլանները՝ կապված 2017 թվականին ճանապարհորդելու հետ:

Նրանք մասնավորապես մտադիր են խուսափել այնպիսի վայրեր այցելելուց, ուր կարելի է վարակվել հղիների ու նորածինների համար վտանգավոր Զիկա վիրուսով:

Սեպտեմբերի վերջին նրանք պաշտոնական այցով պետք է մեկնեն Կանադա: Քեյթն ու Ուիլյամը երջանիկ կլինեին մնալ տանը, սակայն այցը նրանց պարտականություններից է, հաղորդում է Starslife.ru-ն: