Փրկարարական ծառայություն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 77 շենքի շքամուտքում տեղի է ունեցել պայթյուն: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ շենքի 2-րդ շքամուտքի 1-ին հարկի պատին ամրացված փոստարկղում պայթյուն է եղել. տուժածներ չկան:
Փրկարարները տարհանել են շենքի բնակիչներին, գեղեցկության սրահի աշխատակիցներին և ոստիկանության աշխատակիցների հետ սահմանազատել տարածքը:
Դեպքի վայր ժամանած ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորական վաշտի ծառայողներն իրականացրել են տարածքի հետախուզում, պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել: