
Հայաստանում 2017 թվականի փետրվարին, հունվարի համեմատ գրանցվել է բենզինի գների աճ՝ համապատասխանաբար 9.2%-ով: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, փետրվարին հունվարի նկատմամբ ավելացել է նաև դիզելային վառելիքի գները: Գնաճը կազմել է 10.1 տոկոս:
Միևնույն ժամանակ, նախորդ տարվա փետրվարի համեմատ հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 7.3 տոկոսով և 4.9 տոկոսով, իսկ 2016 թվականի դեկտեմբերի համեմատ գրանցվել է 5.6 տոկոս և 10.9 տոկոս գնաճ:
Այս տարվա փետրվարին հունվարի համեմատ 0,2 տոկոս նվազել է անձնական փոխադրամիջոցների համար այլ վառելանյութի գինը: