Մի քանի խորհուրդ ապագա մայրերին, թե հատկապես ինչին պետք է ուշադրություն դարձնել մանկական ծածկոց ընտրելիս:
Պետք է ուշադրություն դարձնել, որ ծածկոցի վրա փայլեր կամ փոքր մասնիկներով փայլփլուն քարեր կպցված չլինեն, դրանք կարող են պոկվել և վնաս պատճառել երեխային:
Ծածկոցը պետք է լինի այնպիսի նյութից, որ «շնչի», և երեխան չքրտնի: Շատ հարմար տարբերակ են, օրինակ, ոչ մեծ անցքերով գործվածքները:
Ծածկոցը հանդիսանում է ամենօրյա օգտագործման առարկա, և այն պետք է լինի գեղեցիկ և ճաշակով, քանի որ հաճախակի օգտագործման առարկաները լուրջ ազդեցություն են թողնում երեխայի ճաշակի զարգացման վրա:
Ցանկալի է, որ ծածկոցը լինի հնարավորինս քիչ գույներով և առանց կոնկրետ կենդանիների, մուլտհերոսների նկարների, քանի որ խառը գույներով վերմակը չի նպաստում մեկ կոնկրետ գույնի ընկալման հմտության զարգացմանը: Խորհուրդ է տրվում, որպեսզի երեխան փոքր հասակում շփվի առավելապես պարզ գունային համադրությունների հետ:
Ծածկոցը պետք է լինի բազմաֆունկցիոնալ, որ ծառայի թե՛ երեխայի գիշերային քնի, և թե՛ ցերեկային զբոսանքի ընթացքում` սայլակում քնելու համար: