Վիկտարյա Լոպիրյովան պատմում է, թե ինչպես էին ռոստովցիները ճանապարհում Հենրիխ Մխիթարյանին
Advertisement 1000 x 90

Վիկտարյա Լոպիրյովան պատմում է, թե ինչպես էին ռոստովցիները ճանապարհում Հենրիխ Մխիթարյանին

Ռուսաստանցի ֆոտոմոդել, մարզական հաղորդավար, 2018-ին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովան, անդրադառնալով «Մանչեսթեր Յունայթեդի» ու ռուսական «Ռոստովի» միջև Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին, խոսել է նաև Հայաստանի հավաքականի ու անգլիական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Ուշադրություն դարձրեք, թե ինչպես էին պատվում Մխիթարյանին: Մեզ մոտ շատ հայեր են ապրում: «Մանչեսթեր Յունայթեդի» ավտոբուսը քիչ էր մնում ձեռքերի վրա տանեին խաղից հետո: Նույնիսկ Մխիթարյանի խփած գոլը չանդրադարձավ այն սիրո վրա, որին Հենրիխն արժանանում է իր երկրպագուների կողմից»,- Լոպիրյովայի խոսքը մեջբերում է «Спорт ФМ»-ը:

Հիշեցնենք, որ «Ռոստովի» դեմ արտագնա խաղում (1:1) Հայաստանի հավաքականի ավագը մեկնարկային կազմում հանդես էր եկել 67 րոպե և, դառնալով գոլի հեղինակ, ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվել էր նաև հանդիպման լավագույն ֆուտբոլիստ և ընդգրկվել շաբաթվա խորհրդանշական հավաքականում: Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 16-ին Մանչեսթերում:

rusarminfo.ru