Բնակչուհին՝ Նիկոլ Փաշինյանին. «Հիմա ձեր թիմի մեջ գոնե Նիկոլը կա՞»
Advertisement 1000 x 90

Բնակչուհին՝ Նիկոլ Փաշինյանին. «Հիմա ձեր թիմի մեջ գոնե Նիկոլը կա՞»

Կենտրոն վարչական շրջանում շարունակվում է «Ելք» դաշինքի նախընտրական քարոզարշավը: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Կենտրոնի բակերից մեկում խոսում էր այն մասին, թե պետք չէ քվեարկել Սերժ Սարգսյանի թիմի օգտին, որովհետև, նրա խոսքով՝ այդ թիմի պատգամավորներից շատերն ԱԺ ամբիոնից 5 տարի շարունակ ոչինչ չեն ասել՝ բացի «կնոպկա» սեղմելուց:

Բակի բնակիչներից մեկը պատուհանից բղավեց. «Բա, ամոթ չե՞ք անում: Սերժի՞ն եք գովում, թալանչի»: Նիկոլ Փաշինյանը բացատրեց, որ՝ ընդհակառակը, իրենք Սերժին չեն գովում, այլ ասում են, որ այսօրվա այս վատ վիճակը նրա և նրա թիմի մեղքով է: Կինը ներողություն խնդրեց՝ ասելով, որ չի լսվում, հետո ավելացրեց. «Հիմա ձեր թիմի մեջ գոնե Նիկոլը կա՞»: Ներկաները ծիծաղեցին, Ն. Փաշինյանը նշեց, որ ինքն է Նիկոլ Փաշինյանը:

Կինը հայտարարեց, որ ինքը Հայկի մայրն է: Ն. Փաշինյանը հետաքրքրվեց, թե ո՞վ է Հայկը: «Էնքան հետևդ կանգնեց տղես, միլիցեքը բռնին-տարան»,- պատասխանեց կինը: Ն. Փաշինյանը հետաքրքրվեց, թե ո՞ւր է հիմա նա: Ի պատասխան՝ կինն ասաց. «Եսի՞մ  ուր ա, անգործ ման ա գալիս»: Ն. Փաշինյանն էլ բարևներ ուղարկեց Հայկին:



Նման նյութեր