Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ին հաղթելուց հետո, թե՛ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները, թե՛ երկրպագուները խելահեղ տոնակատարություն էին կազմակերպել:
Խաղավարտից հետո, սակայն, շատ երկրպագուների հետաքրքրում էր, թե ինչու է Լուիս Սուարեսը վազում մարզադաշտում՝ կիտրոնը ձեռքին: Սուարեսը կիտրոնը ցույց էր տալիս Մեսսիին, և նրանք երկուսով բարձր ծիծաղում էին:
Պարզվում է, որ կիտրոնը Լուիս Էնրիկեի յուրօրինակ թալիսմանն է: Ամեն անգամ կարևոր խաղերից առաջ Էնրիկեի օգնականն իր գրպանում կիտրոն է պահում:
Իսպանական մամուլը նշում է, որ այս ավանդույթը միշտ օգնում է կատալոնացիներին, իսկ Էնրիկեի օգնականը նշում է, որ կիտրոնն օգնել է նրան թրեբլ նվաճել:
Սիրարփի Աղաբաբյան