«Ռեալ» – «Բետիս» հանդիպման մրցավարը խոստովանել է, որ պետք է հեռացներ Նավասին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ռեալ» – «Բետիս» հանդիպման մրցավարը խոստովանել է, որ պետք է հեռացներ Նավասին

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի հանդիպումներից մեկը շարունակում է մնալ քննարկման առանցքում: Մադրիդի «Ռեալի» և «Բետիսի» միջև կայացած խաղի 36-րդ րոպեին  գլխավոր մրցավար Մատեու Լաոսը ներեց մադրիդցիների դարպասապահ Կեյլոր Նավասին: Շատերը կարծում են, որ այս դրվագում Լաոսը միանշանակ պետք է հեռացներ Նավասին:

Անդալուզական թիմի կիսապաշտպան  Դանիել Սեբալյոսը հայտարարել է, որ Լաոսը խոստովանել է իրեն, որ պետք է հեռացներ Նավասին:

«Մրցավարին պարզապես չհերիքեց համարձակությունը: Նա ինձ խոստովանեց, որ տեսել է՝ ինչպես է եղել հպումը»,- նշել է Սեբալյոսը:

Սիրարփի Աղաբաբյան