Հետևելով Մեսսիի օրինակին՝ Ռոնալդուն ֆուտբոլիստներ է առաջարկում «Ռեալին»
Advertisement 1000 x 90

Հետևելով Մեսսիի օրինակին՝ Ռոնալդուն ֆուտբոլիստներ է առաջարկում «Ռեալին»

Շատ ենք խոսել այն մասին, որ կատալոնական «Բարսելոնայի»  առաջատար Լիոնել Մեսսին պարբերաբար մարզիչներին առաջարկում է գնել այս կամ այն ֆուտբոլիստին: Իր մշտական հակառակորդի  օրինակին է հետևել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն:

Ռոնալդուն թիմի մարզիչներին առաջարկել է գնել  «Պորտուի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Անդրե Սիլվային: Մադրիդյան ակումբում դիտարկում են այս առաջարկը:

Պորտուգալական մամուլի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբի սկաուտներն արդեն հետևում են Սիլվային:

Սիրարփի Աղաբաբյան