
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը ևս խոսել է «Բարսելոնայի» հաղթանակի մասին Չեմպիոնների լիգայում:
Ռամոսը նշել է, որ կատալոնացիները հրաշալի հանդիպում անցկացրին:
««Բարսելոնան» պատմական հանդիպում անցկացրեց բոլոր առումներով: Նրանք արժանիորեն դուրս եկան հաջորդ փուլ: Սակայն Չեմպիոնների լիգայում նրանդ դեռ լավագույնին պետք է հաղթեն»,- նշել է Ռամոսը:
Ըստ Ռամոսի՝ պետք չէ շատ խոսել մրցավարների մասին, քանի որ նրանք երբեմն միավորներ են խլում, երբեմն էլ՝ պարգևում են:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղից հետո, որտեղ կատալոնացիները պարտվել էին 4:0 հաշվով, Ռամոսը նշել էր, որ գիշերները հանգիստ կքնի, երբ իմանա, որ կատալոնացիները դուրս են մնացել Չեմպիոնների լիգայից:
Սիրարփի Աղաբաբյան