ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել է 16-ամյա պատանի՝ մանկահասակ երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:
2017 թվականի մարտի 12-ին Շիրակի մարզի բնակչից գրավոր հաղորդում է ստացվել, որ մանկահասակ որդու նկատմամբ կատարվել են սեռական բնույթի բռնի գործողություններ։
Շիրակի մարզային քննչական վարչությունում անմիջապես ձեռնարկվել են անհետաձգելի գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ 2000 թվականի դեկտեմբերին ծնված պատանին 2016 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2017 թվականի մարտի 09-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել 2010 թվականի ծնված տղա երեխայի նկատմամբ։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Կասկածյալը ձերբակալվել է։