Երգիչ Գոռ Հարությունյանը Life.panoarama.am-ի այսօրվա զրուցակիցն է: Գոռի հետ խոսել ենք ոչ միայն էկրանային լռության, այլև կնոջ ու նորակազմ ընտանիքի մասին:
Գոռը շարունակում է երգել երևանյան ժամանցի կենտրոններից մեկում: Հետաքրքրվելով, թե ինչի՞ հետ է կապված էկրանային լռությունն ու ե՞րբ նոր աշխատանք կտեսնենք, երգիչը պատասխանեց.
«Էկրանային լռությունս ավելի շատ կապված է միջոցների բացակայության հետ: Ինքս տեսակով այնպիսնն եմ, որ հավատարիմ եմ սկզբունքներիս ու գաղափարներիս: Պետք է նկատեմ, որ լռությունս երկար չի տևի, արդեն իսկ այս պահին աշխատում եմ իմ նոր երկու երգերի վրա, որոնց հեղինակը Րաֆֆի Ալթունայնն է: Հավանաբար՝ մինչ ամառ տեսահոլովակ կենրկայացնեմ: Այնպես որ, աշխատանքս էկրաններով դեռ չի երևում, բայց անգործ չեմ»:
Մեր նկատառամանը, թե արդյոք դժվար է մեր երկրում կայանալ՝ որպես երգիչ, նշեց.
«Եթե մի քիչ կամքից թույլ լինես, այսպես ասած, տղավարի քեզ չպահես, գուցե լավ առաջ գնաս: Իմ տեսակով այնպիսին են, որ չեմ սիրում մարդկանց քծնել, խնդրել, կապիկություն անել, որ ինձ սիրեն կամ հարգեն: Եթե ես պետք չեմ ինչ-որ մեկին, ուրեմն երբեք նրան չեմ խնդրի, որ ինձ հետ աշխատի: Ես երբեք իմ հագուստը, խոսալաձևն ու մազերը չեմ փոխի, միայն նրա համար, որ շատ երևամ էկրաններին: Ես կմնամ այնպիսին, ինչպիսին կամ, Աստված մեծ է, հատատ այսպես ավելի լավ կլինի»:
«Բանակում» և «Քաղաքում» հեռուստասերիալներից հայտնի Գոռն այս պահին այնքան էլ մեծ ցանկություն չունի կրկին որպես դերասան ներկայանալու.
«Իհարկե, եթե շատ լավ առաջարկ լինի, գուցե չմերժեմ: Առհասարակ՝ այդ ուղղությամբ այնքան էլ չեմ մտածում, քանի որ նպատակներս ավելի շատ երգի հետ են կապված, ի վերջո, ես երգիչ եմ, այլ ոչ դերասան: Գրեթե չորս տարի խաղացել եմ մի սերիալում, որն ինձ մեծ ճանաչում բերեց, շատերը մինչ այսօր գիտեն, թե անունս Վարուժ է: Այսինքն՝ ճանաչման կարիք էլ չունեմ, ուստի նոր կերպար ու նոր անուն այնքան էլ չեմ ուզում ձեռք բերել»,- հավելեց նա:
Գոռ Հարությունյանը վերջերս բոլորից գաղտնի ամուսնացավ: Հետաքրքրվելով, թե ինչի՞ հետ էր կապված իր կյանքում այդ կարևոր իրադարձության գաղտնիությունը, պատասխանեց.
«Ես ամուսնացա ու աշխարհի ամենաերջնիկը դարձա: Իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված գաղտնիությունը, ասեմ, որ շատ երկար եմ մտածել ամուսնությունից առաջ, իսկ, երբ գտա նրան, ում հետ երջանիկ էի, չցանկացա հանրայնացնել, խոսել: Որոշեցի գաղտնի պահել ու, կարծում եմ, այդ որոշումս շատ ճիշտ էր: Հիմա ես արդեն ամուսնացած եմ, կինս հրաշալի մարդ է. տղամարդը երջանիկ է, երբ իր կողքին ապրում է դաստիարակված, շնորքով ու տան աղջիկ, ով իրեն անընդհատ բարձրացնում է ու մի վայրկյան չի թողնում, որ ներքևում հայտնվի, և դա անում է շատ սիրելուց ու հարգելուց դրդված»:
Հետաքրքրվելով, թե երգչի նորաստեղծ ընտանիքում համալրում դեռ չի՞ սպասվում, նկատեց.
«Իհարկե, մենք շատ ենք սպասում այդ օրվան, Աստված առաջ՝ մենք կզգանք այդ երջանկությունը: Պարզապես հիմա որոշ անկատար հարցեր կան, որոնք պետք է լուծել ու բարեկեցիկ կյանք ապահովել մեր ապագա երեխայի համար»: