Արծվիկ Մինասյան. «Մենք ընդունում ենք Սերժ Սարգսյանին՝ որպես լեգիտիմ նախագահ». aravot.am
Advertisement 1000 x 90

Արծվիկ Մինասյան. «Մենք ընդունում ենք Սերժ Սարգսյանին՝ որպես լեգիտիմ նախագահ». aravot.am

«Ես խնդում եմ այդ մարդկանց վրա ուղղակի, որովհետև նրանք ոչ մի առնչություն չունեն հայոց պետականության ընկալման և երկրի զարգացման հետ: Այդ տեսակետից ես համարում եմ, որ իրենք պատրաստ չեն ոչ միայն ստանձնելու պատասխանատվություն երկրի զարգացումն առաջ մղելու համար, այլ նաև փորձում են վիրավորական արտահայտություններով դիմացինին իբր թե մեղադրել մի բանում, որը, հավանաբար, իրենք երազում են, որ այդ կարգավիճակն ունենան»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսպես արձագանքեց այն քննադատությանը, որ Սահմանադրական բարեփոխումների քննարկման համար գնացել են նախագահ Սերժ Սարգսյանի նստավայր՝ «որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ»:

Հիշեցնենք, որ Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արել էր Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Մեր հարցին, երբ ընդդիմությունը մերժում է, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ է, ասում է, որ ընտրությունները կեղծված են և նա այդ աթոռը զբաղեցնում է ապօրինի, նրա հետ ձեռք սեղմելը չի՞ խանգարում և չի՞ հակասում՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ով որ մերժում է, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ է, նրանց դիմեք այդ հարցում: Մենք շատ հստակ ենք ասել՝ այո, ընտրությունները կեղծված են եղել, վիճահարույց են, բայց մենք ընդունում ենք գործող նախագահին որպես լեգիտիմ: Դրա համար մենք չենք միանում մի շարք նախաձեռնությունների, որոնք պաշտոնանկության հարց են դնում ոչ միայն այն պատճառով, որ պարզապես անիմաստ է նման խնդիր քննարկելը, այլ նաև ընդունում ենք, որ երկրի նախագահը Սերժ Սարգսյանն է և դրա համար էլ բանակցում ենք Սահմանադրական փոփոխությունների հարցի շուրջ, մեր առաջարկությունները ներկայացնում ենք»:



Նման նյութեր