Ճնշումները Արգամ Աբրահամյանի աջակիցների հանդեպ շարունակվում են. politik.am
Advertisement 1000 x 90

Ճնշումները Արգամ Աբրահամյանի աջակիցների հանդեպ շարունակվում են. politik.am

Ինչպես արդեն տեղեկացրել էինք շարունակվում են ճնշումները Հովիկ Աբրահամյանի որդու` ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններում Ծառուկյան դաշինքով ռեյտինգային թեկնածու Արգամ Աբրահամյանի մտերիմների նկատմամբ:

Մենք արդեն գրել էինք այն մասին, որ ճնշումներ են եղել Գարևսան Վարդանյանի հանդեպ: Հետո արդեն ճնշումներ գործադրվեցին Գոռ և Տիգրան Բաղդասարյանների հանդեպ, որոնք նույնպես Արգամ Աբրահամյանի աջակիցներն էին: Մինչ այդ էլ ճնշումներ էին եղել Աբրահամյան ընտանիքի մտերիմների հանդեպ հարկային անհարկի ստուգումների տեսքով: և ահա երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Գեղամ Հակոբյանը` ով Արգամ Աբրահամյանի աջակիցներից է:

Մեր հետ զրույցում Գեղամ Հակոբյանի եղբայրը` Ալբերտ Հակոբյանը նշեց, որ ինքն էլ տեղյակ չի եղբորը ինչի համար են ձերբակալել և ըստ էության պատճառները քաղաքական են և կապված են այն բանի հետ, որ Գեղամ Հակոբյանը աջակցում է Արգամ Աբրահամյանին: Ալբերտ Հակոբյանը նաև նշեց, որ ապօրինի ձեռնարկատիրության համար Գեղամ Հակոբյանն արդեն իսկ տուգանվել էր և եթե ձերբակալության հարց կար ավելի շուտ էլ կարող էին ձերբակալել:

Նշենք, որ պաշտոնական վարկածի համաձայն, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում գտնվող քրգործով ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար ձերբակալվել էր Գեղամ Հակոբյանը:



Նման նյութեր